Քիշնևի ցուցարարները վերջնագիր են ներկայացրել Մոլդովայի իշխանություններին
Քիշնևի կենտրոնում հավաքված ցուցարարները վերջնագիր են ներկայացրել Մոլդովայի իշխանություններին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
«Իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնեն 2016–ի մարտից ոչ ուշ և հավասար պայմաններ ստեղծեն ազատ ընրություններ անցկացնելու համար։ Պահանջում ենք նաև նախագահի հրաժարականը և պետության նոր ղեկավարի ընտրություն՝ համընդհանուր քվեարկությամբ»,–ասվում է ցուցարարների «Երեք քայլ Մոլդովայի ազգային փրկության համար» անվանումով հռչակագրում։
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանրաքվեի միջոցով կամ խորհրդարանում փոփոխել Սահմանադրության 78–րդ հոդվածը՝ ժողովրդին վերադարձնելու նախագահին ընտրելու իրավունքը՝ շեշտելով, որ նախագահը պետք է ընտրվի երկրի քաղաքացիների անմիջական քվեարկությամբ։ Ցուցարարները պահանջել են նաև քրեական պատասխանատվության ենթարկել բանկերից մեկ մլրդ եվրո հափշտակածներին։
Սոցիալիստների կուսակցության առաջնորդներից Իգոր Դոդոնը հայտարարել է, որ դրական տեղաշարժ չնկատելու դեպքում կդիմեն ավելի կոպիտ, բայց օրինավոր մեթոդների, Իվան Չոբանուն ևս խոստացել է ակտիվացնել բողոքի ակցիաները, եթե գործող նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, որի լիազորություններն ավարտվում են եկող գարնանը, հրաժարական չներկայացնի։
Ցուցարարները, որոնց թիվը գերազանցում է 20 հազարը,հավաստիացրել են, որ պայքարելու են մինչև իրենց պահանջների լիակատար իրագործումը։
Քիշնևի ցույցերը շարունակվում են արդեն երեք շաբաթ։ Ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունը և «Մեր կուսակցությունը» կողմ են ՌԴ–ի հետ մերձեցմանը, իսկ «Քաղաքացիական հարթակը» հանդես է գալիսԵՄ հետ կապերի ամրապնդման կոչով։
Քիշնևի ցուցարարները վերջնագիր են ներկայացրել Մոլդովայի իշխանություններին
Քիշնևի կենտրոնում հավաքված ցուցարարները վերջնագիր են ներկայացրել Մոլդովայի իշխանություններին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
«Իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնեն 2016–ի մարտից ոչ ուշ և հավասար պայմաններ ստեղծեն ազատ ընրություններ անցկացնելու համար։ Պահանջում ենք նաև նախագահի հրաժարականը և պետության նոր ղեկավարի ընտրություն՝ համընդհանուր քվեարկությամբ»,–ասվում է ցուցարարների «Երեք քայլ Մոլդովայի ազգային փրկության համար» անվանումով հռչակագրում։
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանրաքվեի միջոցով կամ խորհրդարանում փոփոխել Սահմանադրության 78–րդ հոդվածը՝ ժողովրդին վերադարձնելու նախագահին ընտրելու իրավունքը՝ շեշտելով, որ նախագահը պետք է ընտրվի երկրի քաղաքացիների անմիջական քվեարկությամբ։ Ցուցարարները պահանջել են նաև քրեական պատասխանատվության ենթարկել բանկերից մեկ մլրդ եվրո հափշտակածներին։
Սոցիալիստների կուսակցության առաջնորդներից Իգոր Դոդոնը հայտարարել է, որ դրական տեղաշարժ չնկատելու դեպքում կդիմեն ավելի կոպիտ, բայց օրինավոր մեթոդների, Իվան Չոբանուն ևս խոստացել է ակտիվացնել բողոքի ակցիաները, եթե գործող նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, որի լիազորություններն ավարտվում են եկող գարնանը, հրաժարական չներկայացնի։
Ցուցարարները, որոնց թիվը գերազանցում է 20 հազարը, հավաստիացրել են, որ պայքարելու են մինչև իրենց պահանջների լիակատար իրագործումը։
Քիշնևի ցույցերը շարունակվում են արդեն երեք շաբաթ։ Ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունը և «Մեր կուսակցությունը» կողմ են ՌԴ–ի հետ մերձեցմանը, իսկ «Քաղաքացիական հարթակը» հանդես է գալիս ԵՄ հետ կապերի ամրապնդման կոչով։
7or.am