Աշխարհ

27.09.2015 20:12


Քեմերոնը վստահ է, որ Ասադը դատարանի առաջ կկանգնի

Քեմերոնը վստահ է, որ Ասադը դատարանի առաջ կկանգնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահ է, որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը միջազգային դատարանի առաջ կկանգնի այն բանից հետո, երբ հեռանա իր պաշտոնից։ Այս մասին հայտնում է «Sky News»–ը։

Քեմերոնի կարծիքով Ասադն անմիջական մասնակցություն է ունեցել սիրիական հակամարտության կազմակերպմանը և միգրացիոն ճգնաժամին, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծմանը։

«Նա չի կարող Սիրիայի ապագայի մի մասը լինել։ Այս հարցում դիրքորոշումն անփոփոխ է»,–հայտարարել է Քեմերոնը։

Բացի այդ, հույս է հայտնել, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, քանի որ Մոսկվան աջակցում է Ասադին և կարող է որոշիչ դեր խաղալ Սիրիայի ապագայի հարցում։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նույնպես հայտարարել էր, որ Ասադը չի կարող որևէ դերակատարում ունենալ այդ երկրի իշխանությունում՝ քաղաքական անցումի իրականացումից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը