Քաղաքական

27.09.2015 19:04


Հակառակորդի կողմից վիրավորված 16 զինծառայողներից 4-ի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Հակառակորդի կողմից վիրավորված 16 զինծառայողներից 4-ի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Արցախում հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթյունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 16 զինծառայողներից 4-ի առողջական վիճակը, որոնց երեկ Արցախից տեղափոխել են Հայաստանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, շարունակում է կայուն ծանր մնալ։ Այս մասին NewsBook—ի հետ զրույցում տեղեկացրեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։

4 վիրավորները` Սաֆար Արսենի Սաֆարյանի, Արկադի Արմենի Մուրադյանի, Խաչատուր Հայրիկի Պապիկյանի, Արման Արմենակի Ստեփանյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը