Քաղաքական

27.09.2015 10:31


Համանախագահները խստիվ դատապարտել են հրետանու կիրառումը

Համանախագահները խստիվ դատապարտել են հրետանու կիրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրյուն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո մամուլի հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.

«Նախարարները համաձայնել են շարունակել նախապատրաստել նախագահների հաջորդ հանդիպումը։ Այն նախատեսվում է մինչև այս տարեվերջ: Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին ընդունել հրադադարի խախտման հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմը, առանց որի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զոհերի հանգեցնող հարձակումների մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները, մենք նաև Ադրբեջանին կոչ արեցինք նույն կերպ վարվել»:

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ համանախագահները խստիվ դատապարտել են վերջին 24 ժամերին հրետանու կիրառումը, ինչը հանգեցրել է զոհերի:

«Բռնության աճը չի բխում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների, ոչ էլ հակամարտության բանակցային գործընթացի շահերից»,–ասված է համանախագահների հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը