Աշխարհ

27.09.2015 09:15


Ավստրալիայում ընկերներին «Ֆեյսբուքից» ջնջելն իրավախախտում են համարել

Ավստրալիայում ընկերներին «Ֆեյսբուքից» ջնջելն իրավախախտում են համարել

Ուշագրավ դատական որոշում է կայացվել Ավստրալիայում: Ինչպես տեղեկացնում է «ABC»-ն, ավստրալացի Ռեյչել Ռոբերթսը դիմել է դատարան` բողոքելով, որ իր աշխատակիցը` Լիզա Բերդը, իրենց միջև տեղի ունեցած ընդհարման պատճառով ջնջել է իրեն ֆեյսբուքյան ընկերների ցանկից և մի շարք կոպիտ մեկնաբանություններ գրել իր հասցեին: Դեպքը տեղի է ունեցել ս.թ. հունվարին:

Ըստ Ռոբերթսի` նրա և Բերդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և Ռեյչելը լացելով լքել է աշխատավայրը: Երբ երեկոյան նա մտել է «Ֆեյսբուք», որպեսզի ստուգի` արդյոք իր աշխատակիցը որևէ նամակ չի ուղարկել` կապված տեղի ունեցած միջադեպի հետ, տեսել է, որ ոչ միայն նամակ չի ստացել, այլև աշխատակիցը ջնջել է իրեն ընկերների ցանկից:

Ռեյչելը հայտնել է, որ աշխատակցուհու նման պահվածքն ընկճախտ է առաջացրել իր մոտ: Ուսումնասիրելով կնոջ հայտը՝ Ավստրալիայի աշխատանքային հարաբերությունների հանձնաժողովը հայտնել է, որ Բերդը որևէ հիմք չուներ՝ ջնջելու Ռոբերթսին ընկերների ցուցակից, և որ Ռոբերթսը ենթարկվել է խոշտանգման աշխատակցի կողմից:

Սակայն իրավաբանները պնդում են, որ «Ֆեյսբուքի» ընկերներից ջնջելը հիմնական իրավախախտում չէր, քանի որ 2 տարի շարունակ աշխատակիցները խոշտանգել են Ռեյչելին, ինչի արդյունքում կնոջ առողջությունը թուլացել է: Այնպես որ, Բերդի պահվածքը սոցիալական ցանցում խոշտանգման հերթական դեպքն էր:

Ռոբերթսն իր հերթին նշել է, որ Բերդը մյուս աշխատակիցների նկատմամբ բավականին բարեհամբյուր էր, իսկ ահա Ռեյչելին միշտ նվաստացնում էր և նեղացնում: Կրելո՞ւ է արդոք Բերդը որևէ պատիժ, դեռևս պարզ չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը