Քաղաքական

26.09.2015 11:03


Ադրբեջանական կողմը հայտնել է 1 սպանվածի մասին

Ադրբեջանական կողմը հայտնել է 1 սպանվածի մասին

Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հայկական զինված ուժերի կիրառած 82 մմ ականանետի կրակոցից սպանվել է շարքային Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն։ Նշվում է, որ ևս 3 զինծառայող բեկորային վնասվածք է ստացել. նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայաններով կրակել է Արցախի հյուսիս-արևելքում զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995 թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը