Լրահոս

25.09.2015 22:49


Երևանի մանկապարտեզներից մեկում օձ է հայտնաբերվել

Երևանի մանկապարտեզներից մեկում օձ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.20-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցի թիվ 133/6 հասցեում գտնվող թիվ 121 մանկապարտեզի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնօձ տեսակի օձ:

Այս խորագրի վերջին նյութերը