Անհետ կորած աղջիկը հայտարարել է, թե իրեն ցանկացել են բռնաբարել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Շենգավիթ շրջանում անհետ կորած աղջիկը ոչ միայն հայտնաբերվել է, այլև՝ հայտարարել, որ իրեն ցանկացել են բռնաբարել:
Ըստ աղջկա՝ իր ծանոթ տղան դանակի սպառնալիքով իրենց շենքի բակից իրեն տարել է մեկ այլ վարչական շրջան, որտեղ մի բնակարանում գիշերել են:
Աղջկա ասելով՝ երիտասարդը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ, իսկ դրան հաջորդող օրը կրկին աղջկա կամքին հակառակ տեղափոխել է Այգեձոր թաղամաս, որտեղից էլ աղջիկը տուն է վերադարձել:
Անհետ կորած աղջիկը հայտարարել է, թե իրեն ցանկացել են բռնաբարել