ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում վաղաժամկետդադարեցրել է Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար ԳագիկՎանեսյանիլիազորությունները: Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2012թ. սեպտեմբերի 9-ին։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար ԱրմենԵրիցյանը նշել է, որ Գագիկ Վանեսյանը օգոստոսի 10-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջականվիճակիվատթարացմանևարտերկրումբուժումստանալուանհրաժեշտությանպատճառով:
Կառավարությունն արտահերթ ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 1 մլն 120 հազարդրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլնդրամ։
Քվեարկությունը տեղի կունենա որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:
Հարթաշենում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում վաղաժամկետ դադարեցրել է Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանի լիազորությունները: Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2012թ. սեպտեմբերի 9-ին։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ Գագիկ Վանեսյանը օգոստոսի 10-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության պատճառով:
Կառավարությունն արտահերթ ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 1 մլն 120 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։
Քվեարկությունը տեղի կունենա որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:
7or.am