Քաղաքական

25.09.2015 18:00


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը Գյումրիում (տեսանյութ)

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը Գյումրիում (տեսանյութ)

Գյումրիի Թատերական հրապարակում տեղի է ունեցել «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ Գյումրու հանրահավաքը կհանդիսանա Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների տապալմանն ուղղված հրապարակային գործողությունների մեկնարկը։

Հանրահավաքին հաջորդել է երթը։

Հայտարարվել է, որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 2–ին՝ Երևանի Ազատության հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը