Աշխարհ

25.09.2015 13:23


ԶԼՄ–ին հայտնի է դարձել Պորոշենկոյի դպրոցական մականունը

ԶԼՄ–ին հայտնի է դարձել Պորոշենկոյի դպրոցական մականունը

Ուկրաինական «Вести» պարբերականն այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համադասարանցիներից իմացել է՝ ինչ մականուն է նա ունեցել դպրոցում։

Պորոշենկոյի ընկերները պատմել են, որ դպրոցում առանձնահատուկ տեղ ուներ ֆրանսերենը։ Նրա համադասարանցի Լարիսայի խոսքերով՝ ուսուցիչներից մեկը Պորոշենկոյին ֆրանսիական տոնայնությամբ Պիեր էր ասում։

«Իսկ ամանորյա ցերեկույթներից մեկի ժամանակ Պորոշենկոն իր մոր կարած հագուստով խաղացել է Պիերոյի դերը՝ Մալվինայի սիրո։ Այդպես էլ նրան կպավ այդ մականունը»,–պատմել է Լարիսան։

Համադասարանցիները նաև պատմել են, որ Պորոշենկոն ավելի շատ աղջիկների հետ է շփվել, քան տղաների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը