Քրոջը հիվանդանոց ճանապարհելուց հետո մտել է տուն ու տեսել, որ մայրը մահացել է (լուսանկար)
Տավուշի մարզի Բերդավան համայնքում նախորդ գիշեր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված 62-ամյա Արփիկ Մարալչյանն ու զոհված 94-ամյա Շուշան Ասատրյանը մայր ու աղջիկ են:
Արփիկ Մարալչյանի քույրը՝ Անիկ Մարաղյանը, որը դեպքի պահին նույնպես տանն է եղել, «NEWS.am»-ին պատմեց, որ սկզբում վիրավորվել է քույրը, այնուհետեւ, երբ քրոջը ճանապարհել է հիվանդանոց և տուն մտել, տեսել է, որ մայրը մահացել է:
«Հեռախոսով էի խոսում բարեկամիս հետ, զանգեց ասեց` շուտ տուն մտեք, ասեցի՝ տանն ենք, անջատեցի, ու միանգամից այնպիսի ձայն եկավ, մեկ էլ տեսնենք՝ ծուխ, մառախուղ, ու դոմիկի կեսը չկա: Դոմիկի տանիքը թափվեց գլխներիս վրա: Տեսա՝ քրոջս ոտքից արյուն է գալիս, զանգեցի ախպորս, եկավ տարավ քրոջս: Ես դրսից ներս գնացի էդ պահին ու տեսա, որ մայս մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից»,- պատմել է Անիկ Մարաղյանը՝ նշելով, որ այն պահին, երբ դրսում է եղել, տեսել է՝ ինչպես է քանդվում հարևանի տունը, որի բնակիչներից 41-ամյա Սոնա Ռևազյանը նույնպես զոհվել է:
Անիկ Մարաղյանը խուճապի չի մատնվել. մոր դիակը տնից տեղափոխելուց հետո եղբոր հետ վերադարձել է, մարել խոտի դեզերը բռնկած կրակը:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։