Աշխարհ

25.09.2015 12:18


ՌԴ–ն, Սիրիան և Իրանն ԻՊ դեմ պայքարին կներգրավեն շիաներին

ՌԴ–ն, Սիրիան և Իրանն ԻՊ դեմ պայքարին կներգրավեն շիաներին

Իրաքյան Բաղդադում ՌԴ, Սիրիայի և Իրանի զինվորականներից կազմված կոորդինացված մարմին է ստեղծվել։ Այս մասին հայտնում է «Fox News»–ը։

ԶԼՄ–ի տվյալներով՝ կոմիտեն համագործակցելու է Իրանի աջակցությունը վայելող շիա աշխարհազորայինների հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ Իրաքի հյուսիսում։

Ամերիկյան հետախուզությունից նշել են, որ կոմիտեի կազմում ՌԴ բարձրաստիճան զինվորականներ կան։ Իրաքի կառավարության դերակատարությունը դեռևս հայտնի չէ։

Որոշ լրատվամիջոցներ էլ գրում են, թե ռուսական ինքնաթիռներն արդեն փորձնական թռիչքներ են իրականացնում Լաթաքիայում՝ չկտրվելով ռազմական բազայից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Օբաման ծրագրում է Պուտինից պարզաբանում ստանալ Սիրիայի հարցով ՌԴ դիրքորոշման մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը