ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կհանդիպեն երկուշաբթի՝ սեպտեմբերի 28–ին։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նախօրեին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Երկու երկրների առաջնորդները կհանդիպեն Նյու Յորքում, որտեղ Պուտինը ելույթ է ունենալու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հոբելյանական հիստում։
«Պուտինը կմեկնի, որոշ ժամանակ կլսի իր գործընկերների ելույթները, ինքն էլ ելույթ կունենա, ապա կկայանա նրա զրույցը ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, իսկ հետո նախագահը կմասնակցի միջոցառմանը՝ կազմակերպված պատվիրակությունների ղեկավարների պատվին»,– նախագահի ժամացանկն է ներկայացրել Պեսկովը։
Դրանից հետո նախագահը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայի հետ։ Սրանք, ըստ Պեսկովի, այն հանդիպումներն են, որոնք արդեն համաձայնեցված են։
Պուտինն ու Օբաման կհանդիպեն

7or.am