Լրահոս

18.11.2009 14:29

Հմայակ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի օգտին կհանի իր թեկնածությունը

Հմայակ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի օգտին կհանի իր թեկնածությունը

-Հիմա վարչական դատարանում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի դատը։ Եթե այդ արգելքը վերացվի, հաջորդ քայլը լինելու է այն, որ թեկնածուները միահամուռ պետք է պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխվի, և նա բոլորի հետ հավասար պայմաններում մասնակցի ընտրարշավին։ Եթե դա չարվեց, ապա ես պարտավորվել եմ ինքս այդ բացը լրացնել և իմ քարոզարշավի ընթացքում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ծրագրային մոտեցումները: Եվ քանի որ ես ունեմ բարոյական սկզբունքներ, և դրանց հարիր չէ անհավասար մրցակցությունը, ես ասել եմ, որ դեկտեմբերի 30-31-ին ես հանելու եմ իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նա դիմել է բոլոր թեկնածուներին, որ եթե դատարանը մերժի Նիկոլ Փաշինյանի հայցը, այդ որոշման կայացման հաջորդ օրը հավաքվեն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում ժամը 12-ին և հանդես գան հայտարարությամբ, որ իրենք բոլորով համատեղ հանում են իրենց թեկնածությունները։ Նա ընդգծել է նաև, որ իր թեկնածությունը պատրաստ է հանել միայն Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև չի հանդուրժի, որ այդ քայլից օգտվի առաջադրված թեկնածուներից որևէ մեկ այլ անձնավորություն։

-Համաձայնվել անհավասար մրցակցությանն անընդունելի է և բարոյական չափանիշներին անհարիր է։ Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չլինել ինչ-ինչ հարցերում, բայց ես պատրաստ եմ ոչ միայն իմ մանդատը, այլև իմ կյանքը զոհաբերել, որ նա հավասար պայմաններում մրցակցի իմ և մյուսների հետ,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։