Ամերիկացի զբոսաշրջիկներին նախազգուշացրել են Մալազիայում հնարավոր ահաբեկչության մասին
Մալազիայում ամերիկյան և ավստրալական դեսպանությունները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին մայրաքաղաք Կուալա–Լումպուրում նախապատրաստվող հնարավոր ահաբեկչության մասին։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։
ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ չի տվել ամերիկացի զբոսաշրջիկներին այցելել քաղաքի կենտրոնում գտնվող Ալոր առտրային փողոցը և նրան հարակից թաղամասերը։
Դիվանագիտական առաքելությունից տեղեկացրել են, որ ահաբեկիչները կարող են գրոհել կարևոր ամսաթվերին, սակայն առավել ճշգրիտ մանրամասներ չեն հայտնել։
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև Ավստրալիայի ներկայացուցչությունը։ Ոստիկանության պաշտոնական մեկնաբանությունները սպասվում են օրվա ընթացքում։
Նշենք, որ վերջին 2 տարվա ընթացքում Մալազիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» հարյուրավոր կողմնակիցներ, որոնցից ոմանց կասկածում են երկրում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։

7or.am