Աշխարհ

25.09.2015 09:45


Օբաման Ցիպրասի հետ քննարկել է հունական բարեփոխումները

Օբաման Ցիպրասի հետ քննարկել է հունական բարեփոխումները

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հունաստանի տնտեսական բարեփոխումները, որոնք կօգնեն ընդունելի մակարդակի հասցնել երկրի պարտքը։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Օբաման նաև շնորհավորել է Ցիպրասին նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Սպիտակ տնից հավելել են, որ քաղաքական գործիչներն անդրադարձել են նաև սիրիացի փախստականների խնդրին և կիպրոսյան հարցին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանի առանցքային նախարարները պահպանել են իրենց պաշտոնները կառավարության նոր կազմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը