Շավարշ Քոչարյան. «Հասունացել է ժամանակը՝ կարգի հրավիրելու Ադրբեջանի ղեկավարությանը»
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Tert.am» լրատվական կայքի հարցին
Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կգնահատեք Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետևանքով 3 կին է զոհվել:
Պատասխան. Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը:
Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի:
Հասունացել է ժամանակը՝ համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը:

ՀՀ ԱԳՆ