Մտահոգում է երեխաների շրջանում կենցաղային սուր թունավորումների աճի միտումը
ՀՀ առողջապահության նախարարությանը և բժշկական հանրությանը մտահոգում է երեխաների շրջանում կենցաղային սուր թունավորումների աճի միտումը:
Միայն Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական թունաբանականկենտրոնում 2014թ. գրանցվել է թունավորման 588 դեպք` նախորդ տարվա 470-ի փոխարեն։ Ընթացիկ տարում երեխաների շրջանում արդեն իսկ սուր թունավորումների 415 դեպք է արձանագրվել:
Ցավալին այն է, որ փոքրիկները հիմնականում թունավորվում են ծնողների, մեծահասակների անուշադրության, անփութության հետևանքով: Իսկ թունավորումների պատճառ են դառնում կենցաղում օգտագործվող քիմիական նյութերը, ինչպես նաև զանազան դեղամիջոցները։ Առավել վտանգավոր է, երբ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքի համար նախատեսված տարաներում, շշերում:
Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք և պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին`
Ø Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղորայքը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում:
Ø Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
Ø Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունն այսպիսի կոչով հանդես է գալիս` հաշվի առնելով վիճակագրությունը։ 2014թ. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում գրանցվել է սուր թունավորումների 588 դեպք` նախորդտարվա 470-ի փոխարեն։ Ընթացիկ տարում երեխաների շրջանում արդեն իսկ 415 նման դեպք է արձանագրվել:
2014թ. տվյալներով ընդհանուր թունավորումներից դեղորայքային թունավորում է եղել 220-ը (36%), այրող-քայքայող նյութերից՝ 109-ը (36%), կալիումի պերմանագնատից 26-ը (5%), ալկոհոլից 34-ը (6%), շմոլ գազից`34-ը (6%), թունաքիմիկատներից` 22-ը (4%)։
«Եթե ընտանիքի անդամների տեսադաշտից երեխաները դուրս չմնան, ապա մենք կարող ենք խուսափել նման տխուր դեպքերից»,- լրագրողների հետ հենց կլինիկայում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ մանկական մահացության կառուցվածքում դրանք հինգ պատճառներից մեկն են։ Մինչև 1 տարեկան երեխաների մահացության պատճառներից դժբախտ պատահարները 0.8 տոկոս են կազմում։ Սակայն 1-5 տարեկան երեխաների շրջանում այդ նույն ցուցանիշը մեծանում է մինչև 20 անգամ։
«Մինչև մեկ տարեկան երեխան մայրիկի, ընտանիքի մյուս անդամների գրկում է մեծանում։ Խնդիրներն առաջանում են, երբ նա սկսում է ակտիվ տեղաշարժվել,»,-հավելում է մանկաբույժը։ Նրա խոսքով` կարևորելով խնդիրը, նախարարությունը Երեխայի առողջության անձնագրում հատուկ էջ է հատկացրել, որտեղ խորհուրդներ են տրվում երեխայի անվտանգության, այդ թվում` թունավորումներից խուսափելու վերաբերյալ։
Ցավոք սրտի, թունավորումների դեպքերն ավելանում են։ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը ներկայացրեց, որ տանը պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնիակը, կաուստիկսոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածք քայքայող որոշ նյութերը, մաքրող, լվացող որոշ հեղուկները, որոնք պարունակում են հիմքեր և թթուներ և կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Այլ վտանգավոր նյութերից նշվեցին լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը:
Կարող են չափազանց վտանգավոր լինել նաև դեղորայքային թունավորումները: Խիստ վտանգավոր են սրտային և ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկդեղերը, կոլխիցինը և այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամօշարակները և դրանք կարող են ընդունել մեծքանակներով, որը չափազանց վտանգավոր է:
Մասնագետները խորհուրդ տվեցին երեխաների նման թունավորումների դեպքում 82-82 հեռախոսահամարով արագ դիմել մասնագիտացված միակ կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և բուժում անհրաժեշտ իրականացնել:
ՀՀ առողջապահության նախարարության պետական նպատակային ծրագրի շրջանակում գործում է նաև երեխաների անհետաձգելի արտագնա բուժօգնություն, որի շրջանակում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան իրականացնում է անհրաժեշտ ծառայություն։ Կլինիկան այդ նպատակների համար ունի նաև ռեանիմոբիլ։
Հիշենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով։

ՀՀ առողջապահության նախարարություն