Լրահոս

24.09.2015 22:10


Կենտրոնի մի շարք հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը

Կենտրոնի մի շարք հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի թիվ 70, 84/1, Եկմալյան փողոցի թիվ 2, 5, Ղազար Փարփեցու փողոցի թիվ 6 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ թվով 5 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը