Լրահոս

18.11.2009 14:19

Հանրապետականնե՛րն են պարտադրել, որ Տիգրան Սարգսյանը դառնա կուսակցական

Հանրապետականնե՛րն են պարտադրել, որ Տիգրան Սարգսյանը դառնա կուսակցական

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ավելի ձեռնտու էր անկուսակցականի կարգավիճակը, քանի որ իր ապարատի կուսակցական բոլոր նախարարներից նա այդպիսով մի աստիճան վեր էր կանգանած, նրանց հետ շփումն էլ դյուրն էր։ Եվ, ի վերջո, Տ. Սարգսյանը վարչապետ էր նշանակվել այն նկատառումով, որ նա անկուսակցական է և լավ ֆինանսիստ։ «7օր»-ին այս կարծիքն է հայտնել Ա. Ադիբեկյանը՝ նշելով, որ թերևս հանրապետականներն են Տիգրան Սարգսյանին պարտադրել դառնալ իրենց կուսակցության անդամ։

-Երևի նրան դրել են երկընտրանքի առաջ՝ կա՛մ դու դառնում ես կուսակցական, և մենք աջակցում ենք քո վարչապետ լինելը, կա՛մ դու պետք է նորից գնաս քո տեղը կամ դառնաս ֆինանսների նախարար, փորձես այս գործողությունները կատարել՝ ծառայելով ազգին,- նշել է սոցիոլոգը։-Այն, որ նա դարձավ կուսակցության անդամ, գուցե դա կապված է կուսակցական վերջին համագումարի հետ, և գուցե համագումարի պատգամավորները ճիշտ են՝ մենք հաղթած կուսակցություն ենք, բայց ինչո՞ւ ենք մեր գործադիր իշխանությունը տվել անկախ դեմքի։ Նրանք իրավացի են, որ եթե հաղթող իշխանություն են և ամբողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, հետևաբար պետք է հիմնական դիրքերում լինեն պատասխանատու անձեր, որոնք կուսակցության անունից են հանդես գալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։