Լրահոս

24.09.2015 17:27


Երեմ Սարգսյան. «Դատարանում և փորձաքննության ժամանակ Պերմյակովները տարբեր էին»

Երեմ Սարգսյան. «Դատարանում և փորձաքննության ժամանակ Պերմյակովները տարբեր էին»
Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչները ներկա են գտնվել մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության անցկացմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ըստ փաստաբանի` ռուսական կայազորային դատարանում և փորձաքննության ժամանակ Պերմյակովի վարքագիծը միանգամայն տարբեր էր:
«Նրա հետ շփվեցին փորձագետները, և մենք տեսանք. կարծես դրանք բացարձակապես տարբեր անձնավորություններ լինեին»:
Եթե դատարանում Պերմյակովը բացարձակ անտարբերություն էր դրսևորում, ոչնչի ու ոչ մեկի չէր արձագանքում, ապա փորձաքննության անցկացման ժամանակ բավականին ակտիվ էր և փորձում էր շփվել:
«Չխորանալով փորձաքննության ընթացքի մեջ, որի իրավունքը չունեմ այս փուլում, որովհետև դեռևս այն վերջնական ավարտված չէ, կարող եմ ասել, որ միանշանակ համոզմունք ունեմ, որ ինքն ունի հոգեկան խնդիրներ, որոնք գուցե նպաստել, պատճառ են հանդիսացել կամ ազդել են այս ամեն ինչի վրա»,- ասաց Ե.Սարգսյանը:
Միաժամանակ, փաստաբանը վստահություն հայտնեց, որ դա անմեղսունակություն չէ:
«Ե՛վ հանցագործության կատարման բնույթը, և՛ նրա վարքագիծը, ամեն ինչը հաշվի առնելով՝ միանշանակ ակնհայտ է, որ նա գիտակցել ու հասկացել է՝ ինչ է անում, կարող էր ղեկավարել իր գործողությունները, հասկացել է նաև դրանց վտանգավորությունը»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը