Լրահոս

24.09.2015 16:30


Մարտունիի հյուրանոցի մոտից բերման են ենթարկել

Մարտունիի հյուրանոցի մոտից բերման են ենթարկել

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող հյուրանոցի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
Խուզարկությամբ նրա ծխախոտատուփի մեջ հայտնաբերվել է ծխախոտի գլանակ՝ լցված 0.9 գ կանեփանման մանրացված զանգվածով:
Արթուր Գ.-ն հայտնել է, որ կանեփը քաղել է Մարտունու ֆուտբոլի դաշտի հարակից տարածքից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը