«Lenovo»–ն նոր սմարթֆոններ կարտադրի «Motorola»–ի հետ
Շուտով վաճառքում կհայտնվեն նոր «Lenovo» սմարթֆոնները, որոնք ստեղծվելու են «Motorola» ընկերության հետ համատեղ:
Ինչպես տեղեկացնում է «Phonearena»-ն, «Lenovo X3c70» սմարթֆոնն ունենալու է մետաղական կորպուս, որի ամենահաստ մասը կազմելու է 9,4 մմ: Սմարթֆոնի վրա տեղադրված կլինի 21 Մպ-անոց հիմնական տեսախցիկ, 8 Մպ-անոց ֆրոնտալ տեսախցիկ, 6-միջուկային«Snapdragon 808» մշակիչ: Հետին պատին առկա է մատնահետքերի տեսածրիչ:
Երկրորդ սմարթֆոնը` «Lenovo K51c78»–ը, ունենալու է 8-միջուկային մշակիչ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներկառուցված հիշողություն` «microSD»-ի տեղադրման հնարավորությունով: Հիմնական տեսախցիկի մասին հստակ որևէ տեղեկություն չկա, իսկ ֆրոնտալ տեսախցիկը կլինի 5 Մպ-անոց:
«Lenovo»–ն նոր սմարթֆոններ կարտադրի «Motorola»–ի հետ
Շուտով վաճառքում կհայտնվեն նոր «Lenovo» սմարթֆոնները, որոնք ստեղծվելու են «Motorola» ընկերության հետ համատեղ:
Ինչպես տեղեկացնում է «Phonearena»-ն, «Lenovo X3c70» սմարթֆոնն ունենալու է մետաղական կորպուս, որի ամենահաստ մասը կազմելու է 9,4 մմ: Սմարթֆոնի վրա տեղադրված կլինի 21 Մպ-անոց հիմնական տեսախցիկ, 8 Մպ-անոց ֆրոնտալ տեսախցիկ, 6-միջուկային «Snapdragon 808» մշակիչ: Հետին պատին առկա է մատնահետքերի տեսածրիչ:

7or.am