Աշխարհ

24.09.2015 13:47


Էրդողանը Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման որոշակիություն չի տեսել

Էրդողանը Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման որոշակիություն չի տեսել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախօրեին հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և Իրանը պետք է սիրիական խնդրի լուծման հարցում համագործակցեն։

«Սիրիական խնդրի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մեջ ես որոշակիություն չտեսա։ Մեր ԱԳ նախարարները նորից կաշխատեն այդ հարցի ուղղությամբ։ Նպատակահարմար ենք գտնում դրանում ներգրավել նաև Իրանին և ԱՄՆ-ին»,–ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում պետք է բացառվի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը։

«Նրան կարելի է ներգրավել անցումային շրջանում»,-ավելացրել է Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը