Աշխարհ

24.09.2015 21:22


Լոնդոնը՝ աշխարհի նոր ֆինանսական մայրաքաղաք

Լոնդոնը՝ աշխարհի նոր ֆինանսական մայրաքաղաք

«Z/Yen Group» ֆինանսական խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Global Financial Centres Index (GFCI)» զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաք:

Նշվում է, որ ԱՄՆ Նյու Յորքից առաջ անցնելը հնարավոր է դարձել լոնդոնյան հարկային ճգնաժամի հաջող ավարտի շնորհիվ:

Վարկանշային աղյուսակի երրորդ տեղում է հայտնվել Հոնկոնգը, չորրորդում` Սինգապուրը, հինգերորդում՝ Ճապոնիայի Տոկիոն:

Տասնյակում են նաև այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սեուլը, Ցյուրիխը, Տորոնտոն, Սան-Ֆրանցիսկոն և Վաշինգտոնը:

Վարկանշային աղյուսակը եզրափակում են Ռեյկյավիկը, Աթենքը և Տալլինը: Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը հայտնվել են 78-րդ և 81-րդ տեղում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը