Աշխարհ

24.09.2015 20:45


Ցանցահեններն ավելի քան 5 մլն ամերիկացու մատնահետք են գողացել

Ցանցահեններն ավելի քան 5 մլն ամերիկացու մատնահետք են գողացել

ԱՄՆ պետհիմնարկների համակարգչային համակարգերը գրոհած ցանցահենները մոտ 5,6 մլն մարդու մատնահետքերի մասին տեղեկություններ են գողացել։

Ինչպես տեղեկացնում է «News24»-ը, այսօրվա դրությամբ՝ խարդախություններում ուրիշի մատնահետքերի օգտագործման հնարավորությունները բավականին սահմանափակ են, սակայն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել:

Նշվում է, որ տեղեկությունների արտահոսքից բոլոր տուժածներին խարդախություններից պաշտպանվելու համար տրամադրվելու են անվճար ծառայություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը