Աշխարհ

24.09.2015 19:20


ՌԴ–ում կարող է «Կուզյա աստված» անվանումով գարեջուր արտադրվել

ՌԴ–ում կարող է «Կուզյա աստված» անվանումով գարեջուր արտադրվել

Ռուսաստանում հայտնի «Կուզյա աստված» աղանդի հետևորդները դիմում են ներկայացրել Ռոսպատենտ՝ «Կուզյա աստված» ապրանքանիշի գրանցման համար: «Москва»-ի փոխանցմամբ` հայտատու է հանդիսացել Եկատերինա Լյուբիմովան, ով նախկինում հիշատակվել է աղանդի հետ կապված քրեական գործերում:

Նշվում է, որ դիմումի համաձայն` բրենդը պատրասվում են օգտագործել դեղագործական նպատակով արտադրվող ջրի, տպագրական ապրանքների, հանքային ջրերի և հյութերի արտադրման, ինչպես նաև գովազդային ծառայություններ մատուցելու համար:

Առաջին արտոնագրային ընկերությունում հայտարարել են, որ «Կուզյա աստված» ապրանքանիշն, ամենային հավանականությամբ, օգտագործելու են հատուկ պարբերականներ թողարկելու, ինչպես նաև ջուր արտադրելու նպատակով:

«Ամենահավանականն այս դասերի ցանկում հետևորդների համար նախատեսված պարբերականի հրատարակությունն է, ինչպես նաև ինչ-որ հատկություններ ունեցող ջրի արտադրությունը: Դրամայնացումն այստեղ նախատեսված է առաջնորդի անունն օգտագործելու հաշվին, որը հայտնի է դարձել քրեական գործի շնորհիվ: Սակայն առևտրային հաջողություն նմանատիպ ապրանքանիշը կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե շարժման ղեկավարին ազատեն քրեական պատասխանատվությունից», - ասել է կազմակերպության նախագահ Անատոլի Արոնովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը