Լրահոս

24.09.2015 20:30


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 23-ից 24-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 23-ից 24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 5, յուրացման 3 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման, գողության, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը