Դալայ լաման կարծում է, որ միայն հրապուրիչ կին կարող է փոխարինել իրեն
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է, որ կինը, որը կարող է դառնալ իր հաջորդը, պետք է շատ հրապուրիչ լինի։ Այս մասին, «The Telegraph»–ի փոխանցմամբ, նա ասել է «Բի–Բի–Սի»–ին տված հարցազրույցում։
Զրուցակիցը հարցրել է՝ հնարավո՞ր է արդյոք, որ կին փոխարինի բուդդիստների առաջնորդին, վանականը խանդավառությամբ պատասխանել է՝ հնարավոր է։
Նա հիշեցրել է, որ դեռ 2 տարի առաջ՝ մեկ այլ հարցազրույցի ժամանակ, ասել է, որ «մեր անհանգիստ աշխարհում» լավ քայլ կլինի իրեն կնոջով փոխարինելը, քանի որ կինը «սիրելու և կարեկցելու կենսաբանական ավելի մեծ պոտենցյալ ունի»։
Այնուհետև Դալայ լաման թեքվել է դեպի լրագրողը և ժպիտով հավելել. «Եթե նա կին է, ապա նրա դեմքը պիտի շատ հրապուրիչ լինի»։
«Ենթադրում եմ՝ կատակում եք։ Թե՞ ոչ»,–հարցրել է լրագրողը։ Բուդդիստն ասել է՝ դա ճիշտ է։
Դալայ լամա XIV–ն 80տարեկան է։ Նա Տիբեթի անկախության կողմնակիցն է, ինչի պատճառով էլ Չինաստանը բացասական է վերաբերվում վանականին։
Ըստ Տիբեթում բուդդիստական ավանդույթի՝ 90 տարեկանում Դալայ լաման բուդդիստ մյուս առաջնորդների հետ պետք է որոշի՝ ով է լինելու իր հաջորդը՝ 15–րդ Դալայ լաման։
Դալայ լաման կարծում է, որ միայն հրապուրիչ կին կարող է փոխարինել իրեն
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է, որ կինը, որը կարող է դառնալ իր հաջորդը, պետք է շատ հրապուրիչ լինի։ Այս մասին, «The Telegraph»–ի փոխանցմամբ, նա ասել է «Բի–Բի–Սի»–ին տված հարցազրույցում։
Զրուցակիցը հարցրել է՝ հնարավո՞ր է արդյոք, որ կին փոխարինի բուդդիստների առաջնորդին, վանականը խանդավառությամբ պատասխանել է՝ հնարավոր է։
Նա հիշեցրել է, որ դեռ 2 տարի առաջ՝ մեկ այլ հարցազրույցի ժամանակ, ասել է, որ «մեր անհանգիստ աշխարհում» լավ քայլ կլինի իրեն կնոջով փոխարինելը, քանի որ կինը «սիրելու և կարեկցելու կենսաբանական ավելի մեծ պոտենցյալ ունի»։
Այնուհետև Դալայ լաման թեքվել է դեպի լրագրողը և ժպիտով հավելել. «Եթե նա կին է, ապա նրա դեմքը պիտի շատ հրապուրիչ լինի»։
«Ենթադրում եմ՝ կատակում եք։ Թե՞ ոչ»,–հարցրել է լրագրողը։ Բուդդիստն ասել է՝ դա ճիշտ է։
Դալայ լամա XIV–ն 80 տարեկան է։ Նա Տիբեթի անկախության կողմնակիցն է, ինչի պատճառով էլ Չինաստանը բացասական է վերաբերվում վանականին։

7or.am