Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ շենգենյան համաձայնագրերը պետք է մնան ուժի մեջ, թեև դա պահանջելու է արդյունավետ հսկողություն սահմաններին: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` այդ մասին նա ասել է միգրացիոն խնդիրների վերաբերյալ ԵՄ արտահերթ գագաթաժողովին:
«Շենգենն օրենք է, և այն պետք է մնա ուժի մեջ: Սակայն մենք պետք է հետևենք արտաքին սահմանները հատելու կանոններին», - հայտարարել է Օրբանը` ընդգծելով, որ Հունգարիան չի պատրաստվում փակել սահմանները:
«Սահմաններին կան անցակետեր, որոնք կարելի է հատել օրենքով սահմանված կարգով», - ասել է նա:
Հունգարիայի վարչապետն առաջարկել է ԵՄ-ին փոխանցել Հունաստանի սահմանների հսկողությունը, որպեսզի հնարավոր լինի թեթևացնել այդ երկրում ներգաղթյալների հետ կապված խնդիրները: Օրբանը, սակայն, ընդգծել է, որ այդ քայլին դիմելուց առաջ հարկավոր է ստանալ Հունաստանի իշխանությունների համաձայնությունը:
Հունգարիայի վարչապետ. «Շենգենը պետք է պահել»

7or.am