Քաղաքական

24.09.2015 11:23


Ուորլիք. «Արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»

Ուորլիք. «Արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Նյու Յորքում է, որտեղ կայանալու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումները։ Այս մասին «Ինսթագրամ»-ի իր էջում հայտնել է Ուորլիքը՝ հավելելով.

«Արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»։

Նշենք, որ Նյու Յորքում անց է կացվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը