Մերկել. «Ասադը պետք է մասնակցի Սիրիայի համակարտության կարգավորման բանակցություններին»
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մասնակցի այդ երկրի համակարտության կարգավորման բանակցություններին»,–ներգաղթյալների ճգնաժամի հարցով ԵՄ արտահերթ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
«Մենք պետք է խոսենք բազմաթիվ մասնակիցների հետ, այդ թվում՝ Ասադի և մյուսների»,–ասել է Մերկելը՝ հավելելով, որ բանակցություններին պետք է մասնակցեն ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ–ը, այլ նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք Իրանն ու Սաուդյան Արաբիան են։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նմանօրինակ դիրքորոշումը չի կիսում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Վերջինը հայտարարել էր, որ Սիրիայի ապագայում տեղ չկա գործող նախագահ Բաշար Ասադի համար։

7or.am