Աշխարհ

24.09.2015 10:40


Օբաման և Հռոմի պապը փոխանակվել են նվերներով

Օբաման և Հռոմի պապը փոխանակվել են նվերներով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխանակվել են նվերներով Սպիտակ տուն պոնտիֆիկոսի առաջին այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը։

Ամերիկացի առաջնորդն ընտրել է թռչող աղավնու քանդակ, որը խաղաղության միջազգային խորհրդանիշն է, ինչպես նաև Սուրբ հոգու քրիստոնեական խորհրդանիշը։

«Այս հատուկ ընծան մեր հարգանքի նշանն է պոնտիֆիկոսին՝ մեր աշխարհի ամենախոցելի և անպաշտպան մարդկանց հանդեպ նրա անխոնջ հոգատարության համար»,–նշել են Սպիտակ տանը։

Քանդակի մեջ մետաղական մի կտոր է դրված, որը ներսից ամրացրել է Ազատության արձանը։ Աղավնու պատվանդանը, որի վրա ընծայագիր է փորագրված, այն ծառի փայտից է, որն աճել է Սպիտակ տան տարածքում։

Երկրորդ նվերն Էլիզաբեթ Էնն Սեթոնի տան բանալին է՝ երկրորդ բնիկ ամերիկուհու, որին կարգել են կաթոլիկ սրբերի դասին։

Բանալին մարմարի կտորի վրա է ամրացված, որից կառուցվել է Մերիլենդում Սուրբ Էլիզաբեթի տաճարը։

Այդ ընծան ենթադրում է Հռոմի պապի պատրաստակամությունը՝ բացելու դռները չքավորների, հիվանդների ու դժբախտների առաջ։

Պոնտիֆիկոսն իր հերթին Օբամային է նվիրել բրոնզե հարթաքանդակ՝ ի հիշատակ Ընտանիքների համաշխարհային հանդիպման, որը կայանալու է Ֆիլադելֆիայում։ Սպասվում է, որ այդ օրը Հռոմի պապն այնտեղ ժամերգություն կանցկացնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը