Աշխարհ

24.09.2015 09:55


Խորվաթիան հանել է տրանսպորտային շրջափակումը

Խորվաթիան հանել է տրանսպորտային շրջափակումը

Սերբիայի և Խորվաթիայի սահմանին գտնվող «Բայակովո» անցակետը վերականգնել է իր աշխատանքը երկու օրվա շրջափակումից հետո, ինչին երկիրը դիմել էր ներգաղթյալների հսկայական հոսքի պատճառով, որոնք ձգտում էին հասնել ԵՄ երկրներ։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

«Մենք ստացել ենք վերջին տվյալները, որոնցում ասվում է, որ բեռնատարները սկսել են անցնել սահմանը «Բայակովոյով»»,–ասվել է ռադիոյով լուրերի թողարկման ժամանակ։

Մինչ այդ հաղորդվել էր, որ սահմանային անցակետով գնալու թույլտվություն են ստացել միայն ավտոմեքենաներն ու ավտոբուսները։

Ավելի վաղ Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը վստահություն էր հայտնել, որ Սերբիայի իշխանությունները պատասխան միջոցների չեն դիմի իր երկրի դեմ սահմանը փակելուց հետո։

Հիշեցնենք՝ Խորվաթիան սկսել է շրջափակումը՝ ի պատասխան Սերբիայի գործողությունների, որը թույլատրել էր ներգաղթյալներին անցնել երկու երկրների սահմանով։

Զագրեբում համաձայնել են թողնել նախ շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին, սակայն վերջինների վարորդները հրաժարվել են անցնել, քանի դեռ սահմանը չի բացվել բոլորի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը