Աշխարհ

23.09.2015 17:27


ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել Էրդողանի կուսակցությանը

ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել Էրդողանի կուսակցությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով Մոսկվայում է գտնվում մզկիթի բացման արարողության կապակցությամբ։

Պուտինը նշել է, որ ՌԴ–ն ամենաբարձր մակարդակով բավարարված է Թուրքիայի հետ փոխհարաբերությունների զարգացմամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։ Նա նաև ընդգծել է, որ չնայած որոշակի բարդություններին՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, Ռուսաստանը Թուրքիայի համար մնում է մեծությամբ 2–րդ առևտրատնտեսական գործընկերը։

«Մենք գիտենք, որ դուք գտնվում եք խորհրդարանական ընտրությունների շեմին։ Ձեր կուսակցությանը հաջողություն ենք մաղթում»,–Էրդողանին ասել է Պուտինը։

Էրդողանն էլ հավելել է, որ չնայած որոշ բացասական պահեր վատ են անդրադարձել երկու երկրների առևտրաշրջանառության վրա, այդուհանդերձ, դրական միտում կա այդ ոլորտում։

«Մեր նպատակը 100 մլրդ դոլար սահմանագծին հասնելն է։ Մենք այդ նպատակն ենք դրել մեր առջև մինչև 2023 թվականը»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը