Աշխարհ

23.09.2015 17:11


Պուտինն ասել է, թե ինչ է ասում Ղուրանը

Պուտինն ասել է, թե ինչ է ասում Ղուրանը

Մոսկվայում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Մինչ այդ Պուտինը մասնակցել է Մոսկվայում մզկիթի բացման արարողությանը, որի ժամանակ Ղուրանից մեջբերում է արել։

«Ղուրանն ասում է. «Ձգտե՛ք գերազանցել միմյանց լավ գործերում»»,-մեջբերել է նա։

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ժամանակակից այդ մզկիթն արժանի է բազմազգ ու բազմադավան Ռուսաստանի մայրաքաղաքին։

Պուտինը նաև հավելել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն աղավաղում է իսլամը՝ իր գաղափարախոսությունը կառուցելով ստի վրա։

«Ցինիկ փորձեր են արվում կրոնական զգացմունքները քաղաքական նպատակներին ծառայեցնելու ուղղությամբ։ Մենք դա տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ «Իսլամական պետության» ահաբեկիչները, վարկաբեկելով համաշխարհային հզոր կրոնը, ատելություն են տարածում, սպանում մարդկանց, այդ թվում՝ հոգևորականների, բարբարոսաբար ոչնչացնում համաշխարհային մշակույթի կոթողները»,-ասել է Պուտինը։

Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը նույն տանիքի տակ ապրող տարբեր դավանանքների պատկանող մարդկանց խաղաղ գոյակցության ու համագործակցության վառ օրինակ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը