Լրահոս

23.09.2015 22:50


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 22-ից 23-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 22-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, ապօրինի ծառահատման 8 դեպքից` 7-ը: Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 6, յուրացման` 2, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը