Համացանցից օգտվում է երկրագնդի բնակչության կեսից պակասը
Համացանցից մշտապես օգտվող մարդկանց աճի տեմպերն աստիճանաբար դանդաղում են։ Միևնույն ժամանակ, երկրագնդի բնակչության կեսից ավելին առաջվա նման հասանելիություն չունի համաշխարհային սարդոստայնին։ Այս մասին ասվում է ՄԱԿ–ի՝ լայնաշերտ կապի հարցերով հանձնաժողովի զեկույցում։
2015–ին համացանցից օգտվողների թիվն ավելացել է 8,1%–ով. նախորդ տարի այդ աճը կազմում էր 8,6%։ Փորձագետների կարծիքով 2020–ին համացանցից օգտվողների թիվը դժվար թե գերազանցի 4 մլրդ–ն։
Ներկայումս Երկիր մոլորակի մոտ 57%–ը (4 մլրդ–ից ավելի մարդ) կանոնավոր կամ ակտիվորեն չի օգտվում համացանցից։ Դա պայմանավորված է օպերատորների ցանկության բացակայությամբ՝ մեծ գումարներ ծախսել հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վրա կտրված շրջաններում, ինչպես նաև բջջային կապից օգտվողների կտրուկ նվազմամբ։
Նման տարածաշրջաններում մարդկանց մեծամասնության համար համացանցին միանալու առաջին և միակ միջոցն են դարձել էժան սմարթֆոններն ու պլանշետները։

7or.am