Նիկոլայ Ծատուրյան. «Մեր Կառավարությունը լրիվ գեղո է»
Սերժ Սարգսյանի կողմից Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը թատերագետ Նիկոլայ Ծատուրյանը համարում է չափանիշները կորցնելու արդյունք։ Լրագրողների հետ զրույցում Ծատուրյանն ընդգծել է, որ առհասարակ կոչումներ չպետք է ստանան նրանք, ովքեր իշխանությունների հետ լավ են։
–Վերածվել է իսկական աբսուրդի։ Ով որ մի քիչ համարձակ է խոսում, քննադատում է իշխանություններին, նրան անտեսում են: Այս տարի ինձ չհրավիրեցին Հայաստանի անկախության տոնին։ 70 տարեկան դարձա, Սերժ Սարգսյանը չշնորհավորեց։ Իմ շնորհավորանքների մեջ այսպիսի շնորհավորանք կար. «Շնորհավորում ենք, որ նախագահը Ձեզ չի շնորհավորել»,-ասել է Ն.Ծատուրյանը,–գազանանոցում ո՞ր վանդակի մոտ են ամենամեծ թվով մարդիկ հավաքվում՝ կապիկի՛։ Կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն, իսկ առյուծն արժանապատիվ է պահում իրեն: Նրա վանդակի մոտ միշտ էլ ավելի քիչ մարդ է հավաքվում: Ես միշտ դեմ եմ եղել ամբոխի ճաշակին: Ամբոխը դեռ ազգ չէ։ Մեր Կառավարությունը, փոքր բացառությամբ, լրիվ գեղո է, դրա համար էլ Արմենչիկ են հավանում:Երբ մարդկանց մակարդակը «նիժե պլինտուսա» է, վիճակն այս պետք է լինի:
Ինչ վերաբերում է երկրի սոցիալ–տնտեսական վիճակին, Ծատուրյանը նշել է, որ կոռուպցիան համատարած է։
–Լավ, ինչքա՞ն կարելի է փող աշխատել. էս ի՞նչ ագահություն, որկրամոլություն է: Ձեր ծոռներով ապահովել եք, էլի ի՞նչ եք ուզում,–ասել է նա։
Նիկոլայ Ծատուրյան. «Մեր Կառավարությունը լրիվ գեղո է»
Սերժ Սարգսյանի կողմից Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը թատերագետ Նիկոլայ Ծատուրյանը համարում է չափանիշները կորցնելու արդյունք։ Լրագրողների հետ զրույցում Ծատուրյանն ընդգծել է, որ առհասարակ կոչումներ չպետք է ստանան նրանք, ովքեր իշխանությունների հետ լավ են։
–Վերածվել է իսկական աբսուրդի։ Ով որ մի քիչ համարձակ է խոսում, քննադատում է իշխանություններին, նրան անտեսում են: Այս տարի ինձ չհրավիրեցին Հայաստանի անկախության տոնին։ 70 տարեկան դարձա, Սերժ Սարգսյանը չշնորհավորեց։ Իմ շնորհավորանքների մեջ այսպիսի շնորհավորանք կար. «Շնորհավորում ենք, որ նախագահը Ձեզ չի շնորհավորել»,-ասել է Ն.Ծատուրյանը,–գազանանոցում ո՞ր վանդակի մոտ են ամենամեծ թվով մարդիկ հավաքվում՝ կապիկի՛։ Կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն, իսկ առյուծն արժանապատիվ է պահում իրեն: Նրա վանդակի մոտ միշտ էլ ավելի քիչ մարդ է հավաքվում: Ես միշտ դեմ եմ եղել ամբոխի ճաշակին: Ամբոխը դեռ ազգ չէ։ Մեր Կառավարությունը, փոքր բացառությամբ, լրիվ գեղո է, դրա համար էլ Արմենչիկ են հավանում: Երբ մարդկանց մակարդակը «նիժե պլինտուսա» է, վիճակն այս պետք է լինի:

7or.am