Ժամանակին սենց մի բան էի գրել, բայց ոնց որ նորից ակտուալ է դառնում. ասեցի՝ դնեմ, հուսով եմ՝ թեման սրանով կփակվի: Էն որ ասում եք՝ Հայաստանում իշխանությունը անձնավորված է, ու անձերի դեմ է քաղաքական պայքարը, նկատի ունեք, որ ԱՄՆ-ում հանրապետականները Օբամայի դեմ չեն պայքարում, Անգլիայում լեյբորիստները Քեմերոնի դեմ չեն պայքարում, Իսրայելում Լիքուդը Նեթանյահուի դեմ չի պայքարում, բոլոր տեղերում պոպոք-պնդուկների դեմ են պայքարում, մենակ Հայաստանում է, որ անձի դեմ են պայքարում, ու դա վերացնելու համար էլ հեծանիվ է պետք հորինե՞լ: Քաղաքական իշխանությունն արտահայտվում է մարդով. եթե մարդը չկա, ապա իշխանությունն էլ չկա, ու ասել` քաղաքական պայքարն անձերի դեմ պայքար չպետք է լինի, նույնն է, որ քամու դեմ պայքարի հասարակական կազմակերպություն բացեք:
Եթե մարդը չկա, ապա իշխանությունն էլ չկա
Էն որ ասում եք՝ Հայաստանում իշխանությունը անձնավորված է, ու անձերի դեմ է քաղաքական պայքարը, նկատի ունեք, որ ԱՄՆ-ում հանրապետականները Օբամայի դեմ չեն պայքարում, Անգլիայում լեյբորիստները Քեմերոնի դեմ չեն պայքարում, Իսրայելում Լիքուդը Նեթանյահուի դեմ չի պայքարում, բոլոր տեղերում պոպոք-պնդուկների դեմ են պայքարում, մենակ Հայաստանում է, որ անձի դեմ են պայքարում, ու դա վերացնելու համար էլ հեծանիվ է պետք հորինե՞լ:
Քաղաքական իշխանությունն արտահայտվում է մարդով. եթե մարդը չկա, ապա իշխանությունն էլ չկա, ու ասել` քաղաքական պայքարն անձերի դեմ պայքար չպետք է լինի, նույնն է, որ քամու դեմ պայքարի հասարակական կազմակերպություն բացեք: