ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն՝ Ադրբեջանին. «Անլուրջ է հակամարտությունն օգտագործել որպես թաքստոց»
Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները թաքցնելու համար օգտագործելն անլուրջ է և դժվար թե օգտակար լինի:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ այս մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բեյերը՝ պատասխանելով Մարդկային չափման հարցերով հարցերով միջոցառումների իրականացմանը նվիրված նիստում ադրբեջանցի մասնակցի ելույթին:
Նրա մեկնաբանությունները վերաբերել են Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմադ Շաիդովի հայտարարությանը, որը վրդովված իր երկրի կառավարության նկատմամբ մշտական քննադատությունից՝ կրկին խոսել է բոլորին զզվեցրած «մեկ մլն փախստականների ու Հայաստանում պահվող պատանդների» մասին:
«Ադրբեջանի ՀԿ-ի ներկայացուցիչը ներկայացավ որպես իրավապաշտպան եւ ասում է, որ չի ողջունում իր երկրի կառավարությանն ուղղված քննադատությունը»,-գրել է Բեյերը:
Նա ընգծել է, որ հակամարտության հումանիտար հետեւանքների քննարկումն, իհարկե, կարեւոր է, բայց հակամարտությունն օգտագործել որպես թաքստոց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար անլուրջ է:
Նրա խոսքով՝ ասել, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ հարձակումների պատճառը կառավարության եւ միջազգային հանրության միջեւ վստահության պակասն է, նշանակում է սայլը ձիուց առաջ կապել:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։