Լրահոս

23.09.2015 21:41


Մարտունիում, Սևանում և Դիլիջանում՝ զենք-զինամթերք

Մարտունիում, Սևանում և Դիլիջանում՝ զենք-զինամթերք

Ոստիկանությունից հայտնում են, որ Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Մխիթար Պ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, իսկ 1974 թ. ծնված Ռոմիկ Վ.-ն՝ 7,62 մմ տրամաչափի 10 և 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, 5,45 մմ տրամաչափի 17 և 7,62 մմ տրամաչափի 14 փամփուշտ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Բելա Ս.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 13, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:

Այս խորագրի վերջին նյութերը