Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ երկու հավելյալ բազա կառուցելով: Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը` հղում անելով արբանյակներից ստացած նոր պատկերներին, որոնք հայտնվել են լրագրողների մոտ:
Նշվում է, որ սեպտեմբերի կեսին արված լուսանկարներում, որոնք պարբերականին փոխանցել է ռազմական հետախուզությանը տեղեկատվական աջակցությամբ ապահովող «IHS» կազմակերպությունը, երևում է՝ ինչպես են Լաթաքիայից դեպի հյուսիս նոր ռազմական օբյեկտ և պահեստ կառուցվում:
Ըստ հոդվածագրի՝ Միջերկրական ծովի սիրիական ափի մոտակայքում Ռուսաստանի ռազմական ընդլայնումը վերջին ազդանշանն է այն բանի, որ Ռուսաստանը պատրաստվում է իր ռազմական ուժերն օգտագործել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում:
Աղբյուրի կարծիքով դա նոր խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համար, որը պայքարում է Բաշար Ասադի ռեժիմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ։
«WSJ». ՌԴ–ն ևս 2 ռազմաբազա է կառուցում Սիրիայում

7or.am