Դոմինիկյան Հանրապետությունում որոշ աղջիկներ 12 տարեկանից տղա են դառնում (լուսանկար)
Ցնցող բացահայտում է արել «Կյանքի հետհաշվարկ» բրիտանական հեռուստածրագրի հաղորդավար Մայքլ Մոզլինը, ով պնդում է, որ Դոմինիկյան Հանրապետության Լաս Սալինաս գյուղում հայտնաբերել են աղջիկ երեխաներ, որոնք 12 տարեկանից տղա են դառնում: Այս մասին տեղեկացնում է «Telegraph»-ը:
«Այսպես, օրինակ, 24-ամյա Ջոնին մինչև 12 տարեկանը Ֆելիսիտա անունով աղջիկ էր: Տղան հիշում է՝ ինչպես էր հաճախում դպրոց կարմիր զգեստով, հասակակիցների հետ «կանացի» թեմաներ քննարկում: Սակայն ինչ-որ պահի նրա տիկնիկները փոխարինվեցին խաղալիք ատրճանակներով, իսկ աղջիկ ընկերները` տղաներով: Իսկ հետո աղջիկը լիովին վերածվել է տղայի», - պատմել է Մոզլին:
Ըստ աղբյուրի` Ջոնիի առնանդամը սկսել է աճել միայն սեռահասունացման շրջանում: Նկարագրելով իր զգացմունքները` Ջոնին պատմել է, որ բավականին ծանր է տարել աղջկանից տղայի վերածվելու շրջանը:
«Ես ինձ լավ չէի զգում: Ես այլևս չէի ցանկանում կիսաշրջազգեստ հագնել, խաղալ աղջիկների հետ: Միակ բանը, ինչ ես ցանկանում էի, խաղալն էր տղաների և խաղալիք ատրճանակների հետ», - պատմել է Ջոնին՝ հավելելով, որ դպրոցում շատերը սկսել են վատ վերաբերվել իրեն:
Բժիշկներն այս երևույթը բացատրել են նրանով, որ որոշ երեխաների մոտ ի ծնե հանդիպում է 5-ալֆա ռեդուկտազ ֆերմենտի պակաս, որը պատասխանատու է տեստոստերոնից դիգիդրոտեստոստերոնի փոխակերպման համար, ինչն ազդում է սեռական օրգանների ձևավորման վրա: Սակայն սեռահասունացման շրջանում ֆերմենտային ֆոնը կարգավորվում է, և մարդու սեռական օրգանները սկսում են ստանալ այնպիսի տեսք, ինչպիսին և «նախատեսվում էր»։

7or.am