Տիկնիկայինի տնօրեն. «Արմենչիկին կոչում տվողը հենց այդպիսի երգեր է լսում»
Տիկնիկային թատրոնի տնօրեն ՌուբենԲաբայանը կարծում է, որ կոչումների հանձնման համակարգն անիմաստ է. արդեն սպառել է իրեն։
–Կոչումներհանձնելը բնորոշ է բռնապետականերկրներին։ Հայաստանումդաեկելէխորհրդայինհասարակարգից,–այսօր լրագրողներին ասել է Ռ. Բաբայանը՝ հավելելով.
–Նմանատիպ կոչումներշնորհելըմարդկանցհամակրանքըշահելու էժանագինքայլէ։ Արմենչիկիդեպքումէլ կոչումըգտավիրարժանիհերոսին: Նրանկոչումտվողըհենցայդպիսիերգեր է լսում։ Կարելիէրտալնաևժողովրդականարտիստիկոչում։
Ռ. Բաբայանը նաև նշել է, որ 2004թ. արժանացել է վաստակավոր արտիստի կոչման, որի մասին հեռուստացույցով է իմացել, և այնքան չի արժեվորում դա, որ չի էլ հրաժարվում իր կոչումից:
Տիկնիկայինի տնօրեն. «Արմենչիկին կոչում տվողը հենց այդպիսի երգեր է լսում»
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ կոչումների հանձնման համակարգն անիմաստ է. արդեն սպառել է իրեն։
–Կոչումներ հանձնելը բնորոշ է բռնապետական երկրներին։ Հայաստանում դա եկել է խորհրդային հասարակարգից,–այսօր լրագրողներին ասել է Ռ. Բաբայանը՝ հավելելով.
–Նմանատիպ կոչումներ շնորհելը մարդկանց համակրանքը շահելու էժանագին քայլ է։ Արմենչիկի դեպքում էլ կոչումը գտավ իր արժանի հերոսին: Նրան կոչում տվողը հենց այդպիսի երգեր է լսում։ Կարելի էր տալ նաև ժողովրդական արտիստի կոչում։
Ռ. Բաբայանը նաև նշել է, որ 2004թ. արժանացել է վաստակավոր արտիստի կոչման, որի մասին հեռուստացույցով է իմացել, և այնքան չի արժեվորում դա, որ չի էլ հրաժարվում իր կոչումից:
7or.am