Աշխարհ

23.09.2015 20:22


ՌԴ–ն ոչնչացրել է իր քիմիական զենքի 91%-ը

ՌԴ–ն ոչնչացրել է իր քիմիական զենքի 91%-ը

Ռուսաստանը ոչնչացրել է իր քիմիական զենքի 91%-ը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Քիմիական զինաթափման պետական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Բաբիչը:

«Սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ ոչնչացված են 36 հազ տոննա թունավոր նյութեր, որոնք կազմում են ընդհանուր պաշարների ավելի քան 91%–ը», - հայտարարել է Բաբիչը:

Մասնավորապես, սեպտեմբերի 22-ին ավարտվել է քիմիական զենքի ոչնչացումը Պենզա քաղաքի շրջանում գտնվող «Լեոնիդովկա» օբյեկտում: Ոչնչացման աշխատանքներն ավարտին են մոտենում նաև Բրյանսկի, Կիրովի և Կուրգանի շրջաններում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը