Եգիպտական իշխանությունները նախնական համաձայնություն են տվել Թութանհամոնի դամբարանն ուսումնասիրելու համար՝ այնտեղ Նեֆերտիտիի գերեզմանը գտնելու նպատակով։ Նեֆերտիտին Թութանհամոնի հոր կինն էր։
Բրիտանացի գիտնական Նիկոլաս Ռիվսի ենթադրությամբ՝ գերեզմանը կարող է գտնվել հուղարկավորության խցիկի պատերի հետևում։ Ինչպես գրում է «ՏԱՍՍ»–ը, իշխանությունների վերջնական համաձայնությունը հնարավոր է՝ տրվի մեկ ամսվա ընթացքում։
Եգիպտոսի Հնությունների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուշիրա Մուսայի խոսքերով՝ հետազոտությունների ժամանակ օգտագործում են ռադիոտեղորոշիչ, որը չի վնասի դամբարանը։ Նշվում է, որ հետազոտող Նիկոլաս Ռիվսը Կահիրե կժամանի մոտ օրերս։
Թութանհամոնը կառավարել է Եգիպտոսը 1332-1323թթ.։ Պատմաբանները ենթադրում են, որ նա Էհնաթոնի որդին էր, որի կանանցից մեկն էլ իր գեղեցկությամբ հռչակված Նեֆերտիտին է եղել։ Թութանհամոնի մայրը՝ Էհնաթոնի կանանցից մեկը, որոշ հետազոտողների կարծիքով եղել է փարավոնի հարազատ քույրը։
Թութանհամոնի դամբարանը հայնտաբերվել է 1922 թ. անգլիացի հետազոտողների կողմից։
Նեֆերտիտիի գերեզմանը կփնտրեն Թութանհամոնի դամբարանում

7or.am