Աշխարհ

23.09.2015 18:44


Մոսկովյան բուհերում տիեզերական ուտելիք կհայտնվի

Մոսկովյան բուհերում տիեզերական ուտելիք կհայտնվի

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բուհերում շուտով հայտնվելու են տիեզերագնացների համար նախատեսված սննդի ավտոմատներ: «M24.ru»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է «Տիեզերական սննդի լաբորատորիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Վեդերնիկովը:

Ներկայումս բանակցություններ են ընթանում Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի ղեկավարության հետ: Նախատեսվում է, որ դրանից հետո գաղափարն առաջարկվելու է նաև այլ բուհերին:

«Ես պատրաստ եմ դիմել թե՛ Միջազգային հարաբերությունների պետական համալսարան, թե՛ Մոսկվայի պետական համալսարան: Փորձարկումից հետո նաև այլ բուհեր կգնանք», - ասել է Վեդերնիկովը:

Մեկնաբանելով բանակցությունների մասին լուրերը` Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրանք իսկապես ընթանում են, և դժվար թե որևէ խնդիր առաջանա:

«Ուսանողները երկու ձեռքով «կողմ» են: Բոլորին այս գաղափարը շատ դուր եկավ: Ես չեմ կարծում, որ որևէ խնդիրն կլինի. չէ՞ որ տիեզերական սնունդը շատ հետաքրքիր բան է, նամանավանդ պրոֆիլային համալսարանի համար»,–հայտնել են բուհի մամուլի ծառայությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը