«Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կանցկացնի «Հոֆենհայմ»–ի հետ
Գերմանական Բունդեսլիգայի 6–րդ խաղափուլի շրջանակներում այսօր «Հոֆենհայմ»–ը կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»–ին։
Թիմերը հանդիպմանը մոտենում են մրցաշարային աղյուսակի տարբեր բևեռներում գտնվելով։ Եթե այս սեզոնին «սպիտակ–կապույտները» դեռ որևէ խաղում հաղթանակ չեն գրանցել և աութսայդերի կարգավիճակում են, ապա Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթել է իր բոլոր մրցակիցներին՝ առաջատարի տեղի համար պայքարելով «Բավարիա»–ի հետ։
«Վոլֆսբուրգ»–ի հետ 5:1 հաշվով «Բավարիա»–ի հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիա»–ին առաջին հորիզոնական վերադառնալու համար անհրաժեշտ է հաղթել 3:1, 4:2 և նման այլ հաշվով։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի սաները սեզոնի լավագույն մեկնարկն են ցույց տալիս Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում. մյուս թիմերից որևէ մեկը մրցաշարը չի սկսել 5 անընդմեջ հաղթանակով՝ այդքան շատ գոլերի առկայության պարագայում։ 5 հանդիպումներում «Բորուսիա»–ն 18 գնդակ է խփել, իսկ բաց է թողել ընդամենը 3–ը։

Այսօրվա հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։
7or.am